Ջերմատան կառուցման համար մրցույթի հայտարարություն

13 May Ջերմատան կառուցման համար մրցույթի հայտարարություն

 

 

 

 

“Գրին Էյջ” բնապահպանական հասարակական կազմակերպությունը Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության և Եվրամիության “ՔՀԿ Կամուրջ” ծրագրի շրջանակներում հայտարարում է ջերմոցների հիմնակմախքի կառուցման, հավաքակցման և հետագա տեղադրման աշխատանքների մրցույթ:

Ջերմոցի հիմնակմախքի կառուցման տեխնիկական առաջադրանք՝

  • Հողային և բետոնային աշխատանքներ
  • Երկշերտ ջերմամեկուսիչ ծածկի տեղադրում
  • Բնական օդափոխության համակարգի նախատեսում (օդանցքներ)
  • Երկկողմանի դռներ
  • Միակողմանի դարպաս
  • Մեկ ջերմոցի ընդհանուր մակերեսը առնվազն 60քմ

Պահանջներ՝

  • ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ (իրավաբանական անձի անվանումը, տնօրենի անուն, ազգանուն)
  • Համապատասխան աշխատանքային փորձ և պորտֆոլիո
  • Գնի և որակի արդյունավետ համադրություն
  • Աշխատանքների իրականացման սեղմ և իրատեսական ժամկետներ
  • Ակվապոնիկ ջերմոցների կառուցման փորձը նախընտրելի է
  • Նորարական դիզայնի առաջարկը նախընտրելի է

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք լրացնել հետևյալ դիմումի ձևը և պաշտոնական էլ հասցեից ուղարկել info@greenage.ngo հասցեին:

No Comments

Sorry, the comment form is closed at this time.